-
03.06.2016|
02:23
2016 թվականի մայիսի 28... Սակայն չենք խոսելու ո՛չ թուրքերի դեմ 1918 թ. մեր տարած հաղթանակների, ո՛չ էլ այն մասին, որ այն հաղթանակների գինը հայոց անկախության վերականգնումը եղավ:
-
03.06.2016|
02:16
Ինչպես արդեն առիթ ունեցել ենք ասելու՝ այս համատեքստում ՀՀ նախագահի հանձնարարած կարևորագույն առաջադրանքը հայաստանյան հանրությանն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ 1994 թվականից ամրագրված ներկայիս ստատուս քվոյի փոփոխմանը նախապատրաստելն է, որպեսզի հասարակությունը ոչ միայն պատրաստ լինի հնարավոր զիջումներին, այլև, ամենակարևորը, չընդդիմանա։
Այս առումով վերջին օրերին մենք ականատես ենք դառնում պետական քարոզչության պատասխանատուների կողմից այդ պրոցեսների բավականին հմուտ գործարկման։
-
03.06.2016|
01:57
Ո՞վ էր Մոսկովը: Այստեղ մենք պետք է մի փոքր շեղվենք բուն թեմայից ու խոսենք ռուսական սպայական պատվի մասին:
-
02.06.2016|
11:25
Այսօր Բունդեստագում պետք է քվեարկվի հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որ կազմել են ձախերի և աջերի իշխող կոալիցիան և ընդդիմադիր «կանաչները»: Նրանք համաձայն են, որ ցեղասպանություն եղել է, բայց դա շատ քիչ է՝ վստահության համար, որ բանաձևը կընդունվի:
-
31.05.2016|
16:29
1in.am-ը հաղորդում է, որ Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի բացումը խիստ մտահոգել է ռուս որոշ փորձագետների: Ոմանք գտնում են, որ փաստին Մոսկվան անհապաղ պիտի արձագանքի դիվանագիտական ուղիներով: Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովն էլ արձանի բացումն անվանել է… հրեշավոր։
-
31.05.2016|
08:33
Բրեժնևը փորձեց թարմություն մտցնել կուսակցության մեջ՝ նոր անդամներ հավաքագրելով ու հրաժարվելով այն սկզբունքային կոմունիստներից, ովքեր դեմ էին իր քաղաքական կուրսին: Խորհրդային Միությունում այդպիսիները շատ էին, նրանք կային նաև ՍՄԿԿ քաղբյուրոյում:
-
31.05.2016|
00:54
Սքանչելի ժամանակներ են՝ հերոսության ու հակահերոսների: Ինչպես միշտ: Եվ ինչպես միշտ՝ չենք գիտակցում բուն բովանդակությունը: Միայն տարածության վրա է երևում լեռան բարձրությունը:
-
31.05.2016|
00:38
Կոռուպցիայի և մենաշնորհի դեմ «քրտնաջան» պայքարի երեք շաբաթն անցավ: Կառավարության խոստումով մենք արդեն պետք է այլ պետությունում ապրեինք, բայց ամեն ինչ առաջվանն է ու նույնիսկ ավելի վատ: Առայժմ մեզ այդ մարտից օգուտ մնաց հուշաթերթիկը, վերջին օրերին էլ դրան գումարվեց ևս մեկ «գործիքակազմ»:
-
31.05.2016|
00:10
Հետևենք այն բանին, թե ինչպես է Իրանը շարունակում միջնորդավորված պայքարն ընդդեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների: Շատերդ լսած կլինեք, որ սիրիացի քրդերն ու ԱՄՆ-ի հովանավորությունը վայելող սիրիական «ժողովրդավարական կոալիցիան» ռազմական գործողություններ են սկսել Էր-Ռաքքա քաղաքի ազատագրման համար, որը տխրահռչակ «իսլամական խալիֆայության» մայրաքաղաքն է համարվում:
-
31.05.2016|
00:06
Պատմական փաստերն ու իրողությունները չիմանալը համազոր է աչքերն ու ձեռքերը կապած անդունդի եզրով քայլելուն: